Արցախում հրադադարի ռեժիմը պահպանվում է. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

խաղաղապահներ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է ԼՂ տարածքում իր խնդիրների իրականացումը: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից: Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահներն իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում: 

Շփման գծի ողջ երկայնքով պահպանվում է հրադադարի ռեժիմը: Ռուս զինծառայողների դեմ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել:

Ապահովվում է նաև քաղաքացիների անվտանգ տեղաշարժն ու քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը:

Հնարավոր միջադեպերի մասին նախազգուշացնելու ուղղությամբ ջանքերի կենտրոնացման համար ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում ապահովվում է շարունակական փոխգործակցություն՝ ՀՀ և Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:

--00--ԱԹ