ՈՒԵՖԱ-ի և ՄԱԿ-ի շնորհիվ փախստականների համար սպորտը հասանելի կդառնա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

Սպորտ

ՈՒԵՖԱ-ն և ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը ստորագրել են համագործակցության արձանագրություն՝  փախստականների համար սպորտի հասանելիությանն աջակցելու և սոցիալական ներառումն ընդլայնելու նպատակով։

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ արձանագրությամբ երկու կազմակերպությունները պարտավորվում են փախստականների և բռնի տեղահանված անձանց սատարելու նպատակով երկարաժամկետ նախաձեռնություններ ստեղծել՝ օգտագործելով ֆուտբոլի վերափոխիչ ուժը նրանց իրավունքների պաշտպանության և հյուրընկալող համայնքներում նրանց ինտեգրումն ամրապնդելու համար։

Համագործակցությունը, միևնույն ժամանակ, կաշխուժացնի ՈՒԵՖԱ-ին անդամակցող ասոցիացիաների և ՄԱԿ ՓԳՀ-ի Եվրոպայում տեղակայված գրասենյակների միջև մնայուն գործընկերային հարաբերությունները։

--0--ԿԿ