Բախվել են Արտաշատի երթուղին սպասարկող ավտոբուսն ու օպելը, կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

Հասարակական

Մայիսի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Ազատավան գյուղի Արտաշատյան խճուղու թիվ 16 տան դիմաց բախվել են «Opel» մակնիշի և «FAW» մակնիշի Երևան-Արտաշատ թիվ 452 երթուղին սպասարկող ավտոբուսը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Բախման հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն։ Բժիշկները վիրավորներից մեկի  առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ 3-նը՝ միջին ծանրության։

--0--ԿԿ