Մայիսի 29-ին «Հայաստան» դաշինքն ուղիղ եթերում կներկայացնի իր նախընտրական ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

․

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Վաղը՝ մայիսի 29-ին, ժամը 19։00-ին «Հայաստան» դաշինքն ուղիղ եթերում կներկայացնի իր նախընտրական ծրագիրը և այն թիմը, որն աշխատելու է այդ ծրագիրը կյանքի կոչելու համար։

Արհեստավարժ թիմի ամենօրյա և նվիրված աշխատանքի արդյունքում Հայաստանի քաղաքացին ամեն օր կտեսնի փոփոխություններ, որոնք նրան հուսալի և ապահով ապագայի վստահություն կներշնչեն»։

--00--ԱՀ