Նիկոլը Ալիևի հետ ՌԴ-ի դեմ պասերով վտանգավոր խաղ է սկսել. քննարկում՝ 24TV-ում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ ՀՀ սահմանի լարվածությունը լուծել երկուստեք զորքերը հետ քաշելով և այնտեղ միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելով, շատ վտանգավոր է, եթե չասենք ավելի է բարդացնելու խնդիրը։ Պետք չէ մոռանալ, որ այդ սահմանը այնքան հեռու չէ Իրանից, որը շատ հիվանդագին է մոտենում այն ամենին, ինչ տեղի է ունենում Սյունիքում։ Մի պահ պատկերացրեք՝ այնտեղ տեղակայվում են ԱՄՆ խաղաղապահներ, ինչպե՞ս են դրան նայելու ՌԴ-ն, Իրանը: Այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանի կարծիքով, Փաշինյանի առաջարկը կարող է ՌԴ-ի կողմից ունենալ ասիմետրիկ արձագանք, ինչը սպասելի է, որովհետև, այն, ինչ կատարվում է ՀՀ սահմանին տեղի է ունենում պասերով։

«Փաշինյանը և Ալիևը ուղղորդվում են այլ ուժերի կողմից, որտեղ կարևոր չէ ՀՀ-ի կամ Ադրբեջանի շահը, այստեղ ավելի բարձր մակարդակի խաղ է գնում»,-ասել է Նավասարդյանը:

Բանախոսներն անդրադարձել են նաև ներքաղաքական վիճակին, թե ինչպես են սահմանային գործընթացներն ազդում հանրության և, ըստ այդմ, նրանց քաղաքական նախապատվության վրա, որ քաղաքական ուժերը ունեն հնարավորություն հաղթահարելու ընտրությունների շեմն ու հայտնվել խորհրդարանում:

Մանրամասները՝ տեսանյութում: