Արցախի հերոս Յուրա Հայկարամի Ալավերդյանին հանձնեցի «Ոսկե արծիվ» շքանշանը. ԱՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

ԱՀ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ

Այսօր՝ Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդանշական օրը, Արցախի հերոս Յուրա Հայկարամի Ալավերդյանին հանձնեցի «Ոսկե արծիվ» շքանշանը, որով պարգևատրել էի նրան դեռևս 2020թ. հոկտեմբերի 4-ին՝ մի քանի այլ զինվորների ու հրամանատարների հետ միասին: Այդ ժամանակ ցանկանում էի գնալ և մարտական դիրքում հանձնել շքանշանները, սակայն այդ ուղղության հրամանատար, Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանը խնդրեց հրաժարվել այդ մտքից՝ շքանշանակիրներին լրացուցիչ վտանգի չենթարկելու համար:

Այժմ նրանց մի մասը մեզ հետ չէ՝ հերոսաբար զոհվելով Հայրենիքի պաշտպանության դիրքերում: Իսկ ահա Յուրա Ալավերդյանը մեր կողքին է, ով ողջ պատերազմի ընթացքում քաջաբար կատարեց իր առջև դրված խնդիրները և վաստակեց ու պահպանեց «Արցախի հերոս» բարձր կոչումը: Նա մարտնչել է հիմնականում Վարանդայի (Ֆիզուլու) ուղղությամբ և պատերազմի ընթացքում խոցել է հակառակորդի ավելի քան 13 զրահատեխնիկա և 5 ավտոտեխնիկա»:

--00--ԱԹ