Վանեցյանը հանդիպել է Նիդերլանդների դեսպանին, ներկայացրել է սահմանային իրրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

Վանեց

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության, տնտեսության, գյուղատնտեսության և կրթության ոլորտներին առչվող հարցեր:

Արթուր Վանեցյանը դեսպան Սխեմերսին ներկայացրել է ՀՀ սուվերեն տարածքում Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով վերջին օրերին ստեղծված լարված իրավիճակը, ինչի արդյունքում հայկական կողմը ունի մեկ զոհ, վեց գերեվարված զինծառայողներ և վիրավորներ։  Վանեցյանը հույս հայտնեց, որ Նիդերլանդների Թագավորությունը կներդնի անհրաժեշտ ջանքեր միջազգային հարթակներում ստեղծված իրավիճակը բաձրաձայնելու և քննարկումներ հարուցելու ուղղությամբ:

--00—ՄՀ