Թեժ քննարկում «Իմ քայլ»-ի ներսում. ցուցակից ոմանք անակնկալ են եղել. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

իմ քայլը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ խորհրդարանի իշխանական խմբակցությունում թեժ քննարկվում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը: Բանն այն է, որ ցուցակում են հայտնվել այնպիսի անձինք, որոնք անակնկալ են եղել խմբակցության պատգամավորների համար:

Իշխանական ֆրակցիայի համար անակնկալ է եղել ցուցակում տեսնել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օգնականին՝ Հասմիկ Հակոբյանին, որը ցուցակի 78-րդ համարն է: Հաջորդ անակնկալը հայտնի «ֆեյքերի» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Լիլի Մինասյանի՝ ցուցակում լինելն է, որը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հետ լուրջ տարաձայնությունների պատճառով լքել էր տնօրենի պաշտոնը. վերջինս ցուցակի 75-րդ համարն է:

Պարզվում է՝ ՔՊ ցուցակում է նաեւ Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի քույրը` Անուշ Քլոյանը, որը ցուցակում 93-րդն է: Իշխանության ներսում թեժ քննարկվել է այն հարցը, որ իշխանությունը ցուցակից դուրս է թողել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Տաթեւ Հայրապետյանին, Աննա Կարապետյանին, Հովհաննես Իգիթյանին, Սերգեյ Ատոմյանին, Համազասպ Դանիելյանին, Հովհաննես Հովհաննիսյանին, Միքայել Զոլյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ