Ոստիկանության գործառույթներից է ապահովել ՀՀ-ում գտնվող քաղաքացիների անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

․

Մայիսի 27-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին: Վահե Ղազարյանը բարձր է գնահատել Հնդկաստանի դեսպանության և ՀՀ ոստիկանության միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ Նա հույս է հայտնել, որ այս հանդիպումը նույնպես կխթանի փոխհամագործակցության զարգացմանը։

Կիշան Դան Դևալը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, խոսել է առկա համագործակցության և դրա զարգացման հեռանկարի մասին։ Արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ոստիկանությանը՝ հնդիկ քաղաքական գործիչ և հոգևոր առաջնորդ Մահաթմա Գանդիի արձանի հետ կատարված դեպքին արագ արձագանքելու և կատարողին հայտնաբերելու համար։

Վահե Ղազարյանը նշել է, որ ոստիկանության առաջնային գործառույթներից է ապահովել ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ պետությունների՝ Հայաստանում գտնվող քաղաքացիների անվտանգությունը։ Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

--00--ԱՀ