Ժողովրդին հրամցնում են, թե եթե կրակենք՝ պատերազմ է սկսվելու․ բացե՛ք դռները, թող գան Երևան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Օհանյան

Պաշտպանության նախարարությունը պետք է ծառայողական քննություն անցկացնի և հստակեցվի, թե ովքեր են մեղավորները և ինչ պետք է անել պաշտպանությունն ամրապնդելու համար։ 24News-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝անդրադառնալով 6  հայ զինծառայողի գերեվարմանը։

«Շուրջ 6 ամիս է մենք խոսում ենք պաշտպանությունն ամրապնդելու, սահմանների պաշտպանության մասին։ Դիրքը կահավորելը մեկ օրվա խնդիր է։ Հանրապետության ղեկավարը՝ դիրքերը կահավորելու փոխարեն, ոստիկանության թիվն է ավելացնում իր աթոռը պահելու համար»,- ասաց Օհանյանը։

Ըստ նրա՝ պետք է ռազմադիվանագիտության ճանապարհով հարցը լուծել, իրավիճակը կոնֆլիկտի չվերածել․

«Պարտված իշխանությանն անընդհատ թելադրելու են, պարտված իշխանության օրոք անընդհատ այսպիսի դեպքեր լինելու են և մեր ժողովրդին մատուցել են, որ եթե հանկարծ կրակենք պատերազմ է սկսվելու, դե բացե՛ք դռները, թող գան Երևան, դրանով էլ վերջանա գնա»։

  --00—ՄՀ