ՀԱՊԿ-ում ի գիտություն են ընդունել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տեղեկությունները՝ կապված ՀԱՊԿ-ի հետ, ի գիտություն են ընդունվել: Այս մասին հայտնում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից:

ՀԱՊԿ-ից տեղեկացնում են, որ խորհրդատվությունների անցկացման ուղղությամբ աշխատանքը շարունակվում է:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնեց՝ ՀԱՊԿ գործողությունների արագությունը չի բավարարում, բայց շարունակելու են աշխատել: Միևնույն ժամանակ նա նշեց, որ եթե ՀԱՊԿ գործիքները բավարար չլինեն, չեն բացառում, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ կդիմեն:

--00--ԱԹ