ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News
Ռուսական կողմն ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման համար: Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Անցյալ տարվա սեպտեմբեր-նոյեմբերի ամիսներին տեղի ունեցած իրադարձություններից հետո կողմերը գտնվում են լիարժեք երկխոսության և փոխադարձ վստահության վերականգնման ճանապարհի սկզբում»,- ասել է նա։
Զախարովան նշել է, որ ռուսական կողմը ներգրավված է նաև հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպի կարգավորմանը` նպաստելով լարվածության նվազեցմանը, կանոնավոր կապ է պահպանվում Երևանի և Բաքվի հետ։
--00—ՄՀ