Մակունցի՝ ԱՄՆ դեսպան նշանակվելու ագրեմանն եկել է. նա պիտի որոշում կայացնի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

Մակունց

Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ դեսպան նշանակվելու հաստատումն ամերիկյան կողմից արդեն կա, սակայն որոշումը կկայացվի արտահերթ ընտրություններից հետո: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Հարցին՝ հաստատումն արդեն կա, մնում է՝ ինքը որոշո՞ւմ կայացնի, Մակունցը դրական է պատասխանել, միաժամանակ հայտնել, որ այս հարցին կանդրադառնան արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո:

--00--ԱԹ