«Հայաստան» դաշինքի ասուլիսը լուսաբանվել է. Հանրային Հ/Ը և Հանրային ռադիոընկերություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Հայաստան

Հանրային հեռուստաընկերությունը և Հանրային ռադիոընկերությունը հայտարարություն են տարածել` տեղեկացնելով, որ  «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյան անունից մի շարք լրատվամիջոցների կողմից տարածած հայտարարությունը ապատեղեկատվություն է պարունակում: 

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի համատեղ ասուլիսը լուսաբանվել է Հանրային ռադիոյի Առաջին ալիքի  լրատվական ծրագրի ժամը 13:00-ի, 14:00-ի և 16:00-ի թողարկումներում: Նշված ասուլիսը ներառված է եղել նաև Հանրային հեռուստատեսության Լրատվական ծառայության կողմից լուսաբանվելիք միջոցառումների ցանկում և պատրաստ կլինի հեռարձակման 17:00-, 19:00-ի և 21:00-ի հիմնական թողարկումների համար:

Ուստի, «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ Հանրային հեռարձակողները  պահանջում են հրապարակման հերքում վերոնշյալ հայտարարությունը տարածած լրատվամիջոցներից:

--00--ԱԹ