Հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում հանգիստ է, լուրերը ապատեղեկատվություն են 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

նկար

Տավուշի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է մարզում առկա իրավիճակին։ Հայտարարությունում ասվում է․

«Հարգելի հայրենակիցներ, հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում իրավիճակը հանգիստ է:

Եվս մեկ անգամ հորդորում ենք չտարածել ապատեղեկատվություն, չվտանգել մեր սահմանների և սահմանապահ բնակիչների անվտանգությունը:

Հարգելի՛ տավուշցիներ, շրջանցե՛ք թշնամու կողմից տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզի յուրաքանչյուր բնակչի անվտանգության երաշխավորը հայկական բանակն է և հայ զինվորը»:

--00—ԼՄ