Ստեփանակերտի քաղաքապետի կարգադրությամբ արձանի վրա բոլոր գրությունները այլևս տեսանելի չեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

ю

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի կարգադրությամբ՝ բանալու տեսքով արձանի վրա բոլոր գրությունները այլևս տեսանելի չեն, քանի որ դրանք նախատեսված չէին նախագծով: Այս մասին հայտնում են  Ստեփանակերտի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում:

«Ի գիտություն. Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի կարգադրությամբ՝ բանալու տեսքով արձանի վրա բոլոր գրությունները այլևս տեսանելի չեն, քանի որ դրանք նախատեսված չէին նախագծով: Ինչ վերաբերում է կոնկրետ բանալուն, ապա նրա ճակատագիրը կորոշվի շուտով՝ մասնագիտական եզրակացությունից հետո: Հավաստիացնում ենք՝ հանրությունը անպայման կտեղեկացվի ընթացքի մասին»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի տարածքում տեղադրված բանալու տեսքով արձանը բուռն քննարկումների առիթ է դարձել Արցախում: Քաղաքացիները մտահոգություն են հայտնում, թե ինչ է այն խորհրդանշում եւ ինչպես «հայտնվեց» հուշարձանի տարածքում: 
 

--00--ԱՀ