ԱԱԾ տնօրենն Անվտանգության խորհրդի նիստին ներկայացել է Կոլումբիայի դրոշով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22,  24News

կոլաժ

Անվտանգության խորհրդի այսօրվա նիստի ժամանակ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ներկայացել է մի համազգեստով, որի թևին ՀՀ դրոշը գլխիվայր շրջված է։ Ստացվել է, որ ԱԱԽ նիստին ՀՀ ԱԱԾ ղեկավարը մասնակցել է համազգեստին՝ Կոլումբիայի դրոշ փակցրած։

ԱԱԽ նիստից լուսանկարները հրապարակել է Կառավարության պաշտոնական կայքէջը։ 

Նշենք նաև, որ Արմեն Աբազյանի համազգեստը քննարկման առարկա է դարձել նաև սոցցանցերում։

Հիշեցնենք, որ կառավարությունում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, ինչպես նաև այն հանգուցալուծելուն ուղղված գործողությունները։

--00—ՄՀ