Ի՞նչու են իրանցի գեներալները ժամանել ՀՀ․ ԱՄՆ-ն ցանկանում է «մինիբազա» բացել Սյունիքում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

Պաշտպանության նախարարությունը պետք է պարզաբանի այն լուրերը, թե արդյո՞ք Հայաստան է ժամանակ Իրանի բանակի Գլխավոր շտաբի պատվիրակությունը, և, եթե այո, ի՞նչ հարց է քննարկվել իրանական կողմի հետ։ Այդ մասին 24News-ի “Позиция с Серобом Оганяном” հաղորդման ժամանակ հայտարարել է Արցախի ԱԻՊԾ պետի նախկին տեղակալ, գնդապետ Բորիս Ավագյանը։

Ըստ մեր զրուցակցի, կան լուրեր, որ ԱՄՆ-ն խնդիր է դրել Սյունիքում բացել մեծ գլխավոր հյուպատոսություն։ «Հյուպատոսությունը լինելու է այն չափերի, որն ունի Երևանում ԱՄՆ դեսպանությունը, այսինքն, փոքր ռազմական բազա, որը, բնականաբար, կունենա նաև հետախուզական գործառույթներ», -ասել է Ավագյանը։ 

Մեր զրուցակիցը նաև անդրադարձել է այն հայտնի պատմությանը, երբ հայկական կողմը, մասնավորապես, վարչապետի մամլո քարտուղար Մանե Գևորգյանը, հայտարարել էր, թե Արցախում ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը Բաքվից բերում է մեր ռազմագերիներին, այնինչ ռուսաստանցի գեներալի օդանավը դատարկ էր վայրէջք կատարել։ 

«Ես անձամբ եմ ներկա եղել այն ժամանակ, երբ Մուրադովը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին հայտնել էր, որ մեկնում է Բաքու, սակայն ռազմագերիների հարց չի քննարկվում։ Այդ խոսակցությունը տեղի է ունեցել Երևանում։ Այդ դեպքում ինչո՞ւ Հարությունյանը չի հայտնել Փաշինյանին, որ գերիներ չեն բերվելու», - նկատել է մեր զրուցակիցը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։