«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին կանայք հայտնի են

 ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News  

քպ

5 օրից սպառվում է ժամկետը, որի ընթացքում կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող են Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել հունիսի 20-ի ընտրություններին մասնակցության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Սրանով պայմանավորված այս օրերին բոլոր քաղաքական ուժերը զբաղված են նախընտրական ցուցակների ճշգրտմամբ, կազմմամբ, խմբագրմամբ:

«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում եւս ցուցակը դեռ վերջնական տեսքի չի բերվել. այնուամենայնիվ գրեթե հստակ է, թե ովքեր են լինելու ցուցակի  առաջին 5 կանայք: 

ՔՊ ցուցակի առաջին կինն այս անգամ հավանաբար կլինի Լիլիթ Մակունցը. 2018-ի ընտրություններին առաջին կինը Լենա Նազարյանն էր: Նազարյանն այս անգամ հավանաբար կլինի երկրորդ կինը: Նրանց հաջորդելու են Արփի Դավոյանը, Մարիա Կարապետյանը: ՔՊ ցուցակի 15-րդ համարը՝ կամ 5-րդ կին թեկնածուն հավանաբար կլինի Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: 

--00—ՄՀ