26-ամյա երիտասարդը «Օպել» մակնիշի ավտոմեքենա է առևանգել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

Հասարակական

Մայիսի 20-ին, ժամը 23.45-ին, ոստիկանության Բազումի բաժին հաղորդում էր ստացվել, որ Աղայան փողոցից «Օպել» մակնիշի ավտոմեքենա են առևանգել։

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանները դեպքի հանգամանքները պարզելու նպատակով անմիջապես կապվել են ոստիկանություն ահազանգած քաղաքացու հետ։ Տղամարդը հայտնել է, որ անհայտ անձն առևանգած մեքենայով շարժվում է Դիլիջանի ուղղությամբ, ինքը հետապնդել է նրան, սակայն կորցրել է տեսադաշտից և խնդրում է ոստիկանության աջակցությունը:

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, համագործակցելով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողների հետ, ավտոմեքենան հայտնաբերեցին Դիլիջան քաղաքի Թբիլիսյան փողոցում: 26-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել։

Ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանվող տարածք:

Կատարվում է քննություն։

--00--ԿԿ