Ոստիկանական բռնություններից հետո Զարուհի Փոստանջյանը տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

Հասարակական

Մայիսի 20-ին կառավարության դիմաց ընդդիմության կողմից հրավիրված բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը բռնի ուժ կիրառելով բերման էր ենթարկել «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին։ Նրան կեսգիշերն անց ազատ էին արձակել մարմնական վնասվածքներով: Ավելի ուշ Փոստանջյանը առողջական վիճակի կտրուկ վատթարացման հետևանքով տեղափոխվել էր հիվանդանոց։ Նա հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։

--00--ԿԿ