Ալիևն ասել է՝ առևտրային կապ կհաստատի ՀՀ-ի հետ, եթե վերջինս ճանաչի ԼՂ-ն որպես Ադրբեջանի մաս

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

ալիև

Բաքուն պատրաստ է առևտրային հարաբերություններ հաստատել Երևանի հետ, սակայն դրա համար Ադրբեջանը և Հայաստանը պետք է ճանաչեն միմյանց սահմանները: Այս մասին «Հարավային Կովկաս. Տարածաշրջանային զարգացման և համագործակցության հեռանկարները» թեմայով առցանց քննարկման ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Պատրաստ ենք ազատ առևտրի Հարավային Կովկասի երկրների, այդ թվում` Հայաստանի հետ: Սակայն դա Ադրբեջանի և Հայաստանի սահմանների փոխադարձ ճանաչում է պահանջում: Մեր կողմից մենք պատրաստ ենք ճանաչել Հայաստանի սահմանները: Բայց Հայաստանը նույնպես պետք է ճանաչի Ադրբեջանի սահմանները, այդ թվում՝ Ղարաբաղը՝ ճանաչելով որպես Ադրբեջանի մաս: Այնպես որ, մենք գործողությունների ենք սպասում հայկական կողմից»,- ասել է Ալիևը, ապապ հավելել, որ Ղարաբաղի տարածքում, որն այս պահին ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է, 30 հազար հայ է ապրում:

«Մենք նրանց համարում ենք Ադրբեջանի քաղաքացիներ, ում ուղեղները լվացել են հայկական քարոզչությամբ»,- ասել է Ալիևը:

Հիշեցնենք՝ մայիսի 20-ին՝ կառավարության նիստի ժամանակ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե Ադրբեջանը պայմանավորվածություններն իրագործի՝ ընդհուպ գերիների վերադարձ, պատրաստվում է եռակողմ ևս մեկ փաստաթուղթ ստորագրել։

--00—ԼՄ