Ադրբեջանը մեզ սեղմում է․ եթե Տավուշի գյուղերի հարցը չլիներ, Փաշինյանը կհերքեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիա և դելիմիտացիա ինչ-որ մի փուլում իրականացվելու է, բայց խնդիրն այն է, թե կողմերն ինչ հնարավորություններով և խաղաքարտերով են ներկայանալու։ Հայաստանն իր խաղաքարտերը նոյեմբերի 9-ից հետո բաց դրել է թշնամու սեղանին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։

Աբրահամյանի կարծիքով՝ ՀՀ-ն այս գործընթացին արդեն մոտեցել է տուժած վիճակում, բոլոր զենքերը վայր դրած, ինչը նշանակում է, որ գործընթացը մեզ համար շահեկան չի լինի։ 

«Այս մեկնարկային իրավիճակում մտնել այդ գործընթացի մեջ Ադրբեջանի համար շահեկան վիճակ է ապահովվելու։ Ադրբեջանը նոր զիջումներ պարտադրելու օրակարգ է առաջ բերել։ ՀՀ իշխանություններն ընդունել են։

Շանս չունենք դեմարկացիայի, դելիմիտացիայի գործընթացից շահած դուրս գալու, քանի որ մեկնարկային դիրքերում թույլ ենք»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--00--ԿԿ