Կորոնավիրուսից մահացել է լրագրող Արա Մարտիրոսյանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Մարտիրոսյան

Այսօր առավոտյան կորոնավիրուսի հետևանքով կյանքից հեռացել է լրագրող, տնտեսական մեկնաբան Արա Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում է Yerevan.today-ը:

Մարտիրոսյանը 51 տարեկան էր, երկար տարիներ թղթակցել է տարբեր լրատվականների և թերթերի, դասավանդում էր նաև Երևանի պետական մանկավարժական համալսարանում:

--00--ԱԹ