Անցկացվել է ցուցադրական վաշտային մարտավարական զորավարժություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

ՊՆ

Զինծառայողների գործնական հմտությունների զարգացման և սպայակազմի ղեկավարման ունակությունների կատարելագործման նպատակով մայիսի 19-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկի անձնակազմն անցկացրել է ցուցադրական վաշտային մարտավարական զորավարժություն։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Կիրառվել են մարտավա­րական հնարք­ներ, մշակվել հակառակորդի նախահարձակ գործողությունների կանխման և հակազդման գործողություններ: Հմուտ և ներդաշնակ գործողություններով զինծառայողները ոչնչացրել են պայմանական հակառակորդի հրամանատարական կետերն ու կրակակետերը, դիպուկ կրակային խոցումներով և գրագետ մարտավարությամբ կատարել առաջադրված խնդիրը:

--00--ԱԹ