Գել ու գազանները «հաբռգել» են․ հերի՛ք ա մեր հաշվին ապրեք․ Վիգեն Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

Ադրբեջանի սադրանքը չաշխատեց։ ՀՀ իշխանությունները, եթե սխալվեին ու համարժեք պատասխանեին, կրակը կբոցկլտար։ Հայաստանն ու աշխարհը չեն փլվում։ Տեսնենք՝ ինչքան կդիմանան էդ սարի գագաթին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Գերագույն խորհրդի պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ խոսելով Սյունիքի սահմանային սրացումների մասին։

Նրա կարծիքով՝ բանակցություններով հարցերը կարող են լուծվել ողջամիտ ժամկետներում, իսկ դրանք մինչև ընտրություններն են։

Խաչատրյանը վստահեցնում է, որ ամեն ինչ արվում է, որ ՀՀ ղեկավարը կաշկանդվի ու անհրաժեշտ հանրային հենարան չունենա։

«ՀՀ-ին ոչ մի վտանգ չի սպառնում, ոչ մի բան էլ վտանգված չէ։ Սա սադրանք է։ Հատուկ եկել են, որ բախում առաջանա»,- ասել է նա։

Խոսելով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին՝ նա ասել է, որ Նիկոլ Փաշինյանից ավելի լավ ազգային համաձայնության իշխանություն ձևավորող չկա, իսկ մյուսներն իրենց թայֆաներն են ուժեղացնում։

Շարունակությունը՝ տեսանյութում։