Mercedes-ը մխրճվել է ГАЗель-ի մեջ,վերջինս վրաերթի է ենթարկել 4 հոգու և բախվել Mercedes-ի

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 18, 24News

․

Այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում  Գավառի բնակիչ, 28-ամյա Գևորգ Խլոյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սարալանջից դեպի Ազատության պողոտա ընթանալիս,  բախվել է ճանապարհին վթարված վիճակում կայանված բեռնատար ГАЗель-ի  հետնամասին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հարվածի հետևանքով էլ ГАЗель-ը առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել  4 հետիոտնի ու բախվել մեկ այլ Mercedes  մակնիշի ավտոմեքենայի:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ավագ տեսուչ Լևոն Բաբայանն ու Գևորգ Շագոյանը:

Վրաերթի ենթարկվածները,  որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու  օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

 Օպերատիվորեն  ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

 Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ բեռնատարը բարձված է եղել շիրմաքարով և այն անսարքության հետևանքով  խնդիրներ է ունեցել ու երբ առջևի Mercedes-ը կանգնել և օգնել են բեռնատարին, այդ ժամանակ Գ. Խլոյանը Mercedes ով մխրճվել է ГАЗель-ի հետնամասում:

--00--ԱՀ