Արմեն Գևորգյանը կղեկավարի «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Արմեն Գևորգյան

Ընդունել եմ «Հայաստան» դաշինքի առաջարկությունը՝ ղեկավարելու նախընտրական շտաբը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

«Պետության համար այս վճռորոշ փուլում մի կողմ քաշվելը՝ համարում եմ դասալքություն։ Սա սովորական   ընտրություն չէ անձերի կամ կուսակցությունների միջև։ Սա ընտրություն է պետության լինել-չլինելու մասին։

Շատ կարևորում եմ համակիրների հոծ բանակի ներդաշնակ աշխատանքը, հակաճգնաժամային արդյունավետ ծրագրի մշակումը, ինչպես նաև նույն նպատակների համար պայքարի դուրս եկած քաղաքական ուժերի միջև բարիդրացիական հարաբերությունները»,-գրել է նա։

--00--ԱՀ