ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 18, 24News

․

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն այսօր մայիսի 18–ին,  ընդունել է  ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ)՝ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության հիմնական կազմին՝ պատվիրակության ղեկավար Օուեն Մըրֆիի գլխավորությամբ։

Ինչպես տեղեկանում ենք ԱԳ լրատվական ծառայությունից, նախարարի տեղակալն արժեւորել է  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության դերն ընտրությունների դիտարկման ընթացքում եւ գոհունակությամբ արձանագրել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ ընտրական գործընթացներում համագործակցությունը։

Արտակ Ապիտոնյանը վերահաստատել է Հայաստանի՝ արդար, թափանցիկ եւ եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու պատրաստակամությունը։

--00--