Որպես լուծում՝ դիտարկում ենք հայ-ադբերաջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացը․ ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

ռդ ագն

ՌԴ-ն ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և ռազմական ու սահմանային ծառայությունների միջոցով պահպանում է գործառնական կապերը, հղում անելով ՌԴ արտգործնախարարության հայտարարությանը՝ գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

«Շարունակում ենք հետևել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային միջադեպի պատճառով ստեղծված իրավիճակին։ Ռուսական կողմն աջակցում է Բաքվին և Երևանին՝ բարձրագույն և բարձր մակարդակի կանոնավոր շփումների միջոցով լարվածությունը թուլացնելու հարցում»,- հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն՝ ընդգծելով, որ Ռուսաստանը հակամարտության լուծումը տեսնում է սահմանների դելիմիտացիայի գործընթացի մեկնարկով և դրան հաջորդող դեմարկացիայով:

«Բոլոր նման միջադեպերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով: Որպես երկարաժամկետ լուծում՝ դիտարկում ենք հայ-ադբերաջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը և դրան հաջորդող դեմարկացիայով։ ՌԴ-ն պատրաստ է շարունակել Հարավային Կովկասում իրավիճակի կայուն կարգավորմանը նպաստելը»,- նշվում է հայտարարությունում
 

--00—ԼՄ