Սահմանային իրավիճակին Երևանի արձագանքը կարող է լարվածությունը մեծացնել․ Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News 

կոլաժ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Հայաստանի արձագանքը երկու երկրների սահմանին տիրող իրավիճակին կարող է հանգեցնել տարածաշրջանում լարվածության աճի: Այս մասին նա հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեք Սալիվանի հետ հեռախոսազրույցում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի շրջանակում հայ-ադրբեջանական սահմանին ռազմական տեղաշարժերն անպատասխանատու և սադրիչ է որակել սահմանի երկայնքով զինվորականների տեղաշարժը, որտեղ սահմանազատում չի եղել: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը։

Սալիվանը նաև ընդգծել է, որ 2 երկրներն էլ պետք է անցկացնեն սահմանազատման պաշտոնական բանակցություններ:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հայտնել է նաև տարածաշրջանում հաշտեցման հասնելու ուղղությամբ աշխատելու՝ Միացյալ Նահանգների ցանկության մասին։

--00—ՄՀ