Խոսրով Հարությունյանը հանդարտեցրել է քաղաքացուն,ում հետ նաև նրան են բերման ենթարկել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

․

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի փաստաբան Դավիթ Ավագյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Հարությունյանի՝ այսօր Երևանի Ազատության հրապարակից բերման ենթարկվելու միջադեպին և մանրամասներ ներկայացրել։ Գրառման մեջ ասվում է․

«Այսօր ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ մի քանի արձանագրում.

1) Ազատության հրապարակում ոմն քաղաքացու կողմից տեղի էր ունեցել ակնհայտ սադրանք, մասնավորապես վերջինս անպարկեշտ վարքագիծ էր ցուցաբերել՝ հրապարակային հայհոյանքներ հնչեցնելով տարբեր անձանց հասցեին,

2) պարոն Հարությունյանը փորձել է տվյալ քաղաքացուն հանդարտեցնել, որին ի պատասխան՝ այդ քաղաքացին հրել է պարոն Հարությունյանին,

3) պարոն Հարությունյանը որևէ կերպ չի պատասխանել այդ սադրանքին, սակայն ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել նաև վերջինիս,

4) ոստիկանության ծառայողները տեղում գտնվելու և միջադեպին ականատես լինելու պայմաններում առնվազն հնարավորություն ունեին տարբերակել սադրանք իրականացնողին և հակահասարակական ու հակաիրավական վարքագիծ ցուցաբերողին և հարկադրանքի միջոցներ կիրառեին հասցեական, որի պայմաններում ակնհայտ անհիմն և ոչ իրավաչափ էր պարոն Հարությունյանին բերման ենթարկելը,

5) Ցանկացած պարագայում նման կոշտ միջոցով բերման ենթարկելը համաչափ չէր,

6) ոստիկանության բաժնում ոստիկանության ծառայողները գործել են պրոֆեսիոնալ ու հարգալից։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս