Հայտնի է Հայաստանի կազմը ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

․

Մայիսի 23-31-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայանալիք ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությանը Հայաստանը հանդես կգա 7 մարզիկով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքը։ 

Երիտասարդական հավաքականի մարզիչների որոշմամբ տղաներից առաջնությանը կմասնակցեն Գոռ Սահակյանը (67 կգ քաշային կարգ), Կարեն Մարգարյանը, Սուրեն Գրիգորյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ) և Պետրոս Պետրոսյանը (102 կգ)։ Աղջիկներից մրցահարթակ դուրս կգան Միլենա Խաչատրյանը (71 կգ) և Լիանա Գյուրջյանը (81 կգ):

Աշխարհի առաջնությունից հետո երիտասարդ ծանրորդները սկսելու են նախապատրաստվել սեպտեմբերին կայանալիք Եվրոպայի մինչև 20-23 տարեկանների առաջնությանը, որին հավաքականը կմասնակցի ընդլայնված կազմով:

--00--ԱՀ