Ադրբեջանը շուտով Տավուշում, Վայքում, Եղեգնաձորում ագրեսիվ գործընթացներ է սկսելու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Ակնհայտ է որ Ադրբեջանը շուտով ագրեսիվ գործընթացներ է սկսելու Վայքում, Եղեգնաձորում և Տավուշում, այնտեղ ևս սահմանազատման աշխատանքներ են կատարվելու, թե ինչ ենք այնտեղ տալու, քանի գյուղ և ինչ տարածքներ, դա GPS-ը կորոշի, որը մասնավոր Googl ընկերության գործիքակազմն է: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի այս կեցվածքով ադրբեջանցիները ցանկացած գործողություն անում են և իրենք շատ լավ գիտեն, որ իրենց դիմաց պետություն ներկայացնող անձ կամ կառույցներ սկզբունքորեն չկան, որովհետև այդ անձը գնում, ռուսներին խնդրում է՝ եկեք իմ տեղը բանակցեք:

«Մեր թշնամի պետությունն այսօր փայլուն կերպով տեղեկատվական պատերազմ է իրականացնում, մեր կողմին տրված ապատեղեկատվությունը դյուրին կերպով տարածում է՝ առաջացնելով խուճապ, և հիմա դուք պատկերացնում եք գյուղերի բնակիչների վիճակը։ Պատերազմից հետո եմ ասել, որ ՀՀ բավականաչափ տարածք ադրբեջանցիները վերցնելու են ոչ թե կրակոցներով․ այլ խուճապ տարածելով»,- ասել է Նահապետյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային և նախընտրական զարգացումներին վերաբերող այլ հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00--ԿԿ