Ադրբեջանցիներն ինչքան մնան ՀՀ տարածքում, Փաշինյանի վարկանիշը հա իջնելու է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Սահմանային վիճակը խուճապ ստեղծող է։ Իրենց ընդդիմություն համարողներն էլ պահն օգտագործում են, կրակի վրա յուղ լցնում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել է ՀԱԿ վարչության անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը։

Մալխասյանը կարծում է, որ թշնամին պատրաստվում է հաջորդ պատերազմին, իսկ առայժմ պատերազմի հաղթանակից կորզում է առավելագույնը։
 
Ազատամարտիկը կարծում է, որ ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական ջոկատին շրջափակելու հնարավորություն եղել է, բայց չեն գնացել այդ քայլին։

Ըստ նրա՝ ադրբեջանցիներն ինչքան մնան ՀՀ տարածքում, այնքան վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն իջնելու է։

Խոսելով առաջիկա սպասվելիք ընտրությունների մասին՝ ՀԱԿ վարչության անդամը նկատել է, որ մարդիկ պետք է կարողանան ձևավորել այնպիսի իշխանություն, որը երկիրը ճիշտ ուղղության վրա կդնի։

Շարունակությունը՝ տեսանյութում։