Արցախի նախագահի աշխատակազմի 119 թեժ գծին վերջին մեկ շաբաթվա ընթացքում ստացվել է 680 զանգ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Հասարակական

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի արագ արձագանքման թեժ գծի աշխատակիցները մայիսի 10-14-ն ընկած ժամանակահատվաքում ընդունել են 680 զանգ, իրականացրել՝ 201 հետզանգ:

Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ զանգերի հիմնական մասը սոցիալական բնույթի էին, այդ թվում՝ 167 զանգ՝ վարկերի մարման և օնլայն դիմումների լրացման,  40 զանգ՝ 68000 դրամի չափով տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագրի մասին:

Նախագահի աշխատակազմի լիազորությունների շրջանակներում իրականացվել են իրազեկման, խորհրդատվության, խնդիրների վերհանման ու արագ արձագանքման գործառույթներ:

Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով: Աշխատանքային ռեժիմն է՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00 - 18:00-ն։

Նշենք, որ սոցիալական բնույթի հարցերով ցանկալի է զանգահարել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության թեժ գծին՝ 114 կարճ հեռախոսահամարով:

--00--ԿԿ