Վոլոդինն ու Միրզոյանը քննարկել են ԼՂ շուրջ իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Մոսկվայում ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպմանը քննարկել են ԼՂ շուրջ իրավիճակը: Այս մասին հաղորդվում է ՌԴ խորհրդարանի ստորին պալատի պաշտոնական կայքում: 

«Պետդումայի ղեկավարը հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահի հետ: Վյաչեսլավ Վոլոդինն ու Արարատ Միրզոյանը քննարկել են ՀՀ և ՌԴ երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև ԼՂ շուրջ իրավիճակը»,- հայտնում է կայքը:

Պետդումայի ղեկավարը ընդգծել է միջխորհրդարանական հարթակներում երկկողմ շփումների զարգացման փաստը:

«Մենք լավ գիտենք ոչ միայն միմյանց, այլև մեր գործընկերներին, որ ժամանում են ձեզ հետ: Դա խոսում է քննարկմանը այն թեմաների ներառմանը, որ երբեմն թեժանում ու լուծումներ են պահանջում»,- ասել է նա:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս