Համայնքի թանգարանները կմիանան «Թանգարանների գիշերվան»․ ո՞ր թանգարանների մուտքն ազատ կլինի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

նկար

Այս տարի Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշեր» միջոցառումը, COVID-19 համավարակով պայմանավորված, կնշվեն նույն օրը՝ մայիսի 18-ին: Դրանք կիրականացվեն «Թանգարանների ապագան. վերականգնել և վերաիմաստավորել» խորագրի ներքո` թանգարաններին և համայնքներին առաջարկելով ստեղծել, պատկերացնել և տարածել արժեքի ստեղծման նոր փորձերը, մշակութային հաստատությունների նոր բիզնես մոդելները և նորարարական լուծումները ներկայիս սոցիալական, տնտեսական և բնապահպանական մարտահրավերների պայմաններում:

Մայիսի 18-ին նշված ծրագրով Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարաններում նախատեսվում են հետևյալ միջոցառումները.

Երևան քաղաքի պատմության թանգարան

Ժամը 20:00՝ ցուցահանդես «44 օր...» խորագրի ներքո, որը նպատակ ունի մատնանշելու հայրենասիրությունը՝ որպես ազգային դաստիարակության գերակա ուղղղություն դարձնելը և վերաիմաստավորելը 21-րդ դարի թանգարանում:

Ժամը 11:00-22:00՝ ինտերակտիվ միջոցառում՝ «Ընտրում է այցելուն»:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

Ժամը 13:00՝ «Արի՛ պեղենք միասին»՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

Ժամը 11:00՝ «Արի՛ պեղենք միասին»՝ «Շենգավիթ» մասնաճյուղում

Ժամը 15:00՝ կավագործության վարպետաց դաս՝ «Շենգավիթ» մասնաճյուղում

Ժամը 12:30՝ նետաձգության վարպետաց դաս՝ «Կարմիր բլուր» մասնաճյուղում

Ժամը 17:00՝ ցուցադրություն տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար՝ «Էրեբունի» թանգարանում պահվող հնագիտական իրերի նմանօրինակների և բրայլյան համակարգով տեքստերով:

Ժամանակակից արվեստի թանգարան

Ժամը12:00-22:00՝ Արմենուհի Մարտիրոսյանի «Ինչը, 2-րդ» անհատական ցուցահանդես

Ժամը 14:00՝ hանդիպում-զրույց արվեստագետ Արմենուհի Մարտիրոսյանի հետ՝ «Գույնի հոգեբանություն» թեմայով

Ժամը 18:00՝ «Ինքնամեկուսացում արվեստում»՝ Միհր թատրոնի փոքր ներկայացում

Ժամը 20:00-22:00` դասական երաժշտության համերգ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Երիտասադական օպերային ծրագրի» մեներգիչների մասնակցությամբ:

Կարեն Դեմիրճյանի թանգարան

Ժամը 12:00-22:00՝ «Մեր խորհրդային բակում» ինտերակտիվ ցուցահանդես-միջոցառում:

Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան

Ժամը 15:00՝ «Ֆրիտյոֆ Նանսեն՝ մարդասիրության ռահվիրան» բացօթյա միջոցառում:

Թանգարանների մուտքը կլինի անվճար:

--00—ԼՄ