Տեր-Պետրոսյանը ամենամեծ ավանդն ունի Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Փաշինյանի ձևավորման գործում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

թևան

Լևոն Տեր-Պետրոսյանը թերևս ամենամեծ ավանդն ունի արդի քաղաքական դերակատարների՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի ձևավորման գործում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը։

«Մեկ ամսից ավելի է՝ բոլոր հարցազրույցներում նշում եմ, որ մեզ պետք է ազգային նոր օրակարգ եւ ոչ թե քննարկում անցյալի մասին։ Սոկրատեսը փոփոխության մասին ասում էր` ցանկանում ես փոփոխություն՝ նորը ստեղծիր, այլ ոչ թե պայքարիր անցյալի հետ։

Լեւոն Տեր-Պետրոսյանը թերեւս ամենամեծ ավանդն ունի արդի քաղաքական դերակատարների` Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի ձեւավորման գործում։ Երեկվա Տեր-Պետրոսյանի խոսքը միայն անցյալի, իր քաղաքական ժառանգության ներկայացուցիչների դեմ պայքարի մասին էր։ Ցավում եմ»,-գրել է Թևան Պողոսյանը։

--00—ԼՄ