Հերոս Վարուժան Մատոսյանն այսօր կդառնար 36 տարեկան. նա հետմահու պարգևատրվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

նկար

Այսօր լրանում է Հերոս Վարուժան Սարիբեկի Մատոսյանի 36-ամյակը (ծն․16.05.1985թ.), ով ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է մարտական խնդիրների հաջող կատարման, սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար «Մարտական ծառայության» մեդալով։

Պարգևատրումը ընտանիքի անդամներին են հանձնել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ թիվ 4 ստորաբաժանման ներկայացուցիչները։

Հավերժ փառք բոլոր Նահատակներին․․․

Հավերժ փառք Հայոց բանակին․․․

նկար

նկար

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս