Պոպուլիզմը ՀՀ-ում ստացել է այն գռեհիկ և կեղտոտ արտահայտումը, որ կոչում ենք «նիկոլավիրուս»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

նկար

Հայաստանում պոպուլիզմը դարձել է հանրային կառավարման ձև, ու թեև Հայաստանը միակ երկիրը չէ, որտեղ պոպուլիստներ են եկել իշխանության, բայց  Հայաստանի պես անցումային փուլում գտնվող երկրների համար այդ պոպուլիստական քաղաքականությունը առավել մեծ վտանգներունի: Այդ մասին «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» նախկին տնօրեն Արա Սաղաթելյանն ասել է «Չավարտվող պարտություն. Nikovid-18. աշխտորոշում և բուժում» խորագրով քննարկման ժամանակ:

«Պոպուլիստներն ԱՄՆ-ում ավելի քիչ վտանգ են ներկայացնում, որովհետև այնտեղ կան կայացած ինստիտուտներ, ֆինանսատնտեսական համակարգեր, էլիտաների մոտ՝ որոշակի մեդիագրագիտություն։ Մեզ մոտ այդ համակարգերը թուլացած են, և մենք փաստացի կորցրել ենք իմունիտետը։ Մուտացիայի ենթարկվելով՝ պոպուլիզմը Հայաստանում ստացել է այն գռեհիկ և կեղտոտ արտահայտումը, որն այսօր մենք կոչում ենք «նիկոլավիրուս» կամ «նիկոլիզմ»», - ասել է Արա Սաղաթելյանը և հավելել, որ իշխանության կողմից պոպուլիզմի համատարած կիրառման, տեղեկատվական դաշտում ստով, կեղծիքով ու մանիպուլյացիաներով առաջնորդվելու հետևանքով Հայաստանը շատ մեծ կորուստներ է կրել, հեղինազարկվել է նաև դրսում:

«Պետության փիլիսոփայության մեջ քաղաքական որոշումներ ընդունողները՝ մի կողմից, իրավապահ համակարգը՝ մյուս կողմից, պետք է  ապահովեն պետության բնականոն գոյությունը և գործունեությունը։ Մեր պարագայում նրանք դարձել են երկու կողմեր, որոնք իրար «պասեր» փոխանցելով՝ արտադրում են սուտ և կեղծիք և միտված են քաղաքական և հանրային ընդդիմախոսներին ճնշելուն, ժողովրդին մանիպուլացնելուն և ազատ խոսքը խեղդելուն»,- ասել է նա։

--00—ԼՄ