Իրեն հարգող երկրի ՊՆ-ն նման հայտարարություններ չէր անի. Արտակ Զաքարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

արտակ զաքարյան

«Իրեն հարգող երկրի ՊՆ-ն նման հայտարարություններ չէր անի», իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: «ՀՀ ՊՆ մայիսին-16-ին ևս հայտարարություն է տարածել։

Իբր ցանկանում են, ասել, որ «անհոգ» եղեք, թեկուզ երեք ուղղությամբ ՊՆ-ն թույլ է տվել թուրքին մեր երկիր ներխուժել, բայց թույլ չենք տալու, որ հաց ու ջուր հասցնեն։ Թույլ չեն տալու, որ խրամատավորվեն և այլն։

Ոչինչ, որ խախտվել է տարածքային ամբողջականությունը, ոչինչ որ առանց կրակոցի, քայլելով ու շվշվացնելով, թշնամու զինված խմբավորումներ են տեղակայվել Հայաստանում։ Կարևորն այն է, որ չթողնեք դրանց նույնիսկ տուն զանգեն։

Ողբամ ձեզ, սպայական պատիվը գետնով տված ու նիկոլիզմի առաջ ծնկած որոշ անհայրենիք հայրենապաշտներ։ ՊՆ ղեկավարության այս հերոսական հայտարարությունը վկայում է, որ մեր երկրի անվտանգային կառույցները «փայլուն կատարում» են իրենց առջև դրված խնդիրը և առանց ամաչելու կարող են ստանալ մայիս ամսվա աշխատավարձն ու պարգևավճարները։

Հիմարություններ տարածելու և մարդկանց հիմարացնելու նիկոլական արվեստը լավ յուրացրած պաշտպանական գերատեսչության ղեկավարները, հուսով եմ չեն մոռացել 2020թ. արցախյան խայտառակ կապիտուլյացիան։

#Պատիվունեմ

Հ.Գ. Ասում են՝ նույնիսկ մարդիկ կան, որ բարձրաստիճան կոչումների կռիվ են տալիս՝ 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո առ այսօր»: 

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս