Թշնամու ջոկատը պետք է փոխանակվի մեր գերիների հետ․ բանակցությունները սրա շուրջ պետք է լինեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

Սյունիքի և Գեղարքունիքի փոքրիկ սադրանքն այն առիթը չէ, որի համար կարելի է ռազմական դրություն հայտարարել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Քաղաքացու որոշում» կուսակցության ԳՄ անդամ Գարեգին Միսկարյանը՝ հավելելով, որ եթե, իհարկե, վիճակը չհանգուցալուծվի խաղաղ բանակցային ճանապարհով, ապա ուժի կիրառումը կմնա միակ հնարավոր լուծումը։

«Պատերազմը ծայրահեղ միջոց է խնդիրները լուծելու համար։ Կարծում եմ՝ մենք ճիշտ ենք արել, որ գնացել ենք խնդիրը խաղաղ հանգուցալուծելու որոշմամբ։ Լավ չէ, որ այդպես է։ Մեր բացթողումն է, որ հակառակորդը 3,5 կմ խորացել է մեր տարածքի մեջ՝ առանց դիմադրության։

Պետության պաշտպանության հարցը չի կարելի պայմանավորել եղանակային պայմաններով։ Ամենից հիմար պարզաբանումն է, որ կարելի է ասել։ Այսինքն՝ եթե այդ հատվածից մտնեին, գային հասնեին Երևան, պետք է արդարացնեինք, որ կահավորված չէր»,- ասել է նա։

Միսկարյանը կարծում է, որ բանակցությունները պետք է ընթանան ոչ թե այն բանի համար, որ ադրբեջանցիները մեր խնդրանքով հեռանան իրենց ելման դիրքեր, այլ այն բանի համար, որ մեր վերահսկողության տակ անցած թշնամու ջոկատները փոխանակվեին մեր գերիների հետ։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--00—ԼՄ