Հարուստ երկրները պետք է հետաձգեն երեխաների պատվաստումները․ ԱՀԿ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15,  24News

Գեբրեյեսուս

Առավել հարուստ պետությունները պետք է հետաձգեն երեխաների ու դեռահասների պատվաստումները կորոնավիրուսի դեմ և պատվաստանյութերը տրամադրեն աղքատ երկրներին: Այս մասին 1lurer.am-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը՝ փոխանցում է՝ BBC-ն:

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն անհավասարաչափ է բաշխվում ամբողջ աշխարհում:

Դեկտեմբերին առաջին պատվաստանյութի հաստատումից հետո դեղամիջոցների մեծամասնությունը հասել է հարուստ երկրներին:

Ըստ ԱՀԿ ղեկավարի՝ պատվաստանյութի մատակարարումն աղքատ երկրներին խիստ անհրաժեշտ է, քանի որ այդ երկրներում նույնիսկ բավականաչափ դեղամիջոցներ չկան բուժաշխատողներին պատվաստելու համար:

--00—ՄՀ  
 

Տեսանյութեր

Live

Լրահոս