Սյունիքում բանակցությունները մեկնարկել են. մասնակցում է նաև Մուրադովը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

նկար

Սյունիքում բանակցությունները մեկնարկել են ժամը 15։00-ից։ Այս մասին 24news-ի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը՝ հավելելով, որ, իր տեղեկությունների համաձայն, ադրբեջանցիները հետ գնալ չեն ուզում:

Վահե Հակոբյանը նաև նշեց, որ բանակցություններին մասնակցում է Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ Սև լիճ կոչվող տարածքում ադրբեջանցիները մի քանի կիլոմետր առաջ են եկել և հրաժարվում են հետ գնալ՝ պատճառաբանելով, թե ունեն քարտեզ: Սակայն, ըստ հայկական պաշտոնական հայտարարության, ադրբեջանցիների քարտեզը հին է, 70-ականների է: Նշենք նաև, որ հայկական կողմը երեկ՝ մայիսի 14-ին, պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին։

--00—ԼՄ