Ադրբեջանը ներխուժել է Հայաստան և սպառնում է տարածաշրջանի կայունությանը. ԱՄՆ կոնգրեսական

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

քաղաքական

ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը Թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել,  անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին: 

«Ադրբեջանը ներխուժել է Հայաստան և սպառնում է տարածաշրջանի կայունությանը: Կոչ եմ անում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ դատապարտել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխանության խախտումը և Ադրբեջանի վրա ճնշում գործադրել՝ անհապաղ դուրս բերել զորքերը»,- գրել է կոնգրեսականը:

--0--ԿԿ