Ադրբեջանի սահմանային ծառայությունը մեկնաբանել է Սև լճի մոտ տեղի ունեցած միջադեպը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

սև

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը։ Ըստ պարզաբանման՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումից հետո Հայաստանի հետ պետական սահմանին շարունակում են ստեղծվել սահմանների պաշտպանության և անվտանգության համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ», գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է պաշտոնական դիրքորոշում այդ ուղղությամբ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Այժմ քննարկումներ են ընթանում Ադրբեջանի և Հայաստանի պետական սահմանային ծառայությունների ներկայացուցիչների մասնակցությամբ»,- նշվում է հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ Սյունիքի Սև լիճ կոչվող հատվածում Ադրբեջանի սահմանապահները մոտ 3 կիլոմետր առաջ են եկել, ներխուժել հայկական տարածք՝ իրենց վերահսկողության տակ վերցնելով այն։ Ադրբեջանական ԶՈՒ-երը դիրքային առաջխաղացում են փորձել ապահովել նաև Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում: Ըստ ՀՀ ՊՆ-ի բանակցություններ են ընթանում։

--00—ԼՄ