Գեղարքունիքի մարզում մայիսի 13-ի դրությամբ պատվաստվել է 1606 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14,  24News

պատվաստում

Գեղարքունիքի մարզի համայնքներում և բնակավայրերում գործող առողջության առաջնային պահպանման կենտրոններում շարունակվում են իրականացվել կորոնավիրուսային հիվանդության դեմ բնակչության պատվաստումները:

Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տվյալներով՝ 2021 թվականի մայիսի 13-ի դրությամբ մարզում պատվաստվել է 1606 քաղաքացի, որից 1056-ը՝ «Աստրազենեկա» պատվաստանյութով, իսկ 550 քաղաքացի՝ «Սպուտնիկ Վի» պատվաստանյութով:

Առայսօր պատվաստվողները որևէ գանգատով առողջության առաջնային պահպանման կենտրոններ չեն դիմել:

--00--ԱԹ