ՀԱՊԿ մեխանիզմների գործարկումը հայ-ադրբեջանական խնդրի արագ կարգավորման միջոց է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14,  24News

Գրիգորյան Պատրուշև

Հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի Դաշնության ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Այս մասին տեղեկացնում է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը։  

Գրիգորյանը հայտնում է, որ հեռախոսազրույցի առանցքային թեման հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակն էր:

«Փոխանակեցինք մտքեր և քննարկեցինք խնդրի լուծման հնարավոր տարբերակները: Հեռախոսազրույցի սկզբում ներկայացնելով ստեղծված իրավիճակը, ընդգծել եմ, որ Հայաստանը սա դիտարկում է որպես Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգություն, և որ Հայաստանի համար դա անընդունելի է, հետևաբար՝ ադրբեջանական զինված ստորաբաժանումները պետք է թողնեն այդ տարածքները և վերադառնան ելման դիրքեր:

Իմ խոսքում նաև ընդգծեցի, որ Ադրբեջանական կողմի հավակնությունները անհիմն են, և որ կան դեռ խորհրդային շրջանից մնացած քարտեզներ, որոնք հիմնավորում են վերոնշյալ տարածքների հայկական լինելը:

Խոսելով Հայաստանի կողմից ՀԱՊԿ դիմելու մասին՝ կարևորեցի նաև ՀԱՊԿ շրջանակներում անհրաժեշտ մեխանիզմների գործարկման հնարավորությունը հարցի հնարավորինս արագ կարգավորման նպատակով:

Իր հերթին Նիկոլայ Պատրուշևը բարձր գնահատեց հայկական կողմի զսպվածությունը այս հարցում՝ կարևորելով վերջինիս լուծման համար բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերի գործադրումը, հավելելով նաև, որ ռուսական կողմը բոլոր մակարդակներում ինտենսիվ աշխատում է հարցի շուտափույտ լուծման համար»:

--00—ՄՀ