«Պատիվ ունեմ». Արթուր Վանեցյանը Սերժ Սարգսյանի հետ լուսանկար է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

նկար

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը լուսանկար է հրապարակել ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ և կից գրառում արել՝ «Պատիվ ունեմ»։

Հիշեցնենք, որ ՀՀԿ ու «Հայրենիք» կուսակցություններն ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցեն միասնական դաշինքով, որը կկոչվի «Պատիվ ունեմ»։ Հավելենք, որ «Հայրենիք» կուսակցությունը նաև «Հայրենիքի փրկության շարժման» թիմում ընդգրկված քաղաքական ուժերից է։

--00—ԼՄ